|

| EMBASSY OF THE UNITED STATES OF AMERICA |
| NEWS RELEASE |
|
1 AMERICAN AVENUE YEREVAN, ARMENIA TELEPHONE (+374 10) 464700 FAX (+374 10) 464742 E-MAIL: USINFO@USA.AM |
16 Մայիսի, 2008 թ.
Եվրոպային և Եվրասիային հատկացվող ԱՄՆ աջակցության ծրագրերը համակարգող Թոմաս Ադամսի այցը Հայաստան
Ս.թ. մայիսի 14-ին Երևան է ժամանել Եվրոպային և Եվրասիային հատկացվող ԱՄՆ աջակցության ծրագրերը համակարգող Թոմաս Ադամսը: Տվյալ պաշտոնում սա Ադամսի վերջին այցելությունն է, որը կշարունակվի մինչև մայիսի 17-ը: Ադամսին ուղեկցում է իր տեղակալ Դենիել Ռոզենբլամը, որը մոտակա ամիսներին կփոխարինի Ադամսին` ստանձնելով համակարգողի պաշտոնը:
Պատվիրակությունն արդյունավետ քննարկումներ է ունեցել ՀՀ նախագահի, վարչապետի, արտաքին գործերի, ֆինանսների, էկոնոմիկայի, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարների հետ:
ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ իր հանդիպումների ընթացքում պրն. Ադամսը վերջիններիս ուշադրությունն է հրավիրել մի շարք կարևոր խնդիրների վրա: Նա ծանոթացել է Հայաստանում հետընտրական զագրացումների հետևանքով ձևավորված ժողովրդավարության և մարդու իրավունքների ներկա իրավիճակին:
Ադամսը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ քայլեր ձեռնարկել քաղաքական խնդիրների հետևանքով առաջացած հասարկական պառակտումները վերացնելու համար: Քննարկվեցին նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող բազում կարևոր հարցեր, այդ թվում`էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտում շարունակվող համագործակցությանը, Հայաստանի տնտեսությանը, օտարերկրյա ներդրումների համար Հայստանի գրավչությունը մեծացնելուն, ինչպես նաև` մարդկանց անօրինական առևտրի (թրաֆիքինգ) դեմ պայքարին ուղղված ՀՀ աշխատանքներին առնչվող հարցեր:
Իր այցի ընթացքում պրն. Ադամսը հանդիպեց Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի խորհրդի և Հայաստանում Հազարամյակի մարտահրավեր ծրագրի ղեկավարների և որոշ շահառուների հետ: Պատվիրակությունը նաև տեղում ծանոթացավ ԱՄՆ օժանդակությամբ իրականացվող մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին` այցելելով հայ-ամերիկյան առողջության կենտրոնը, “Արկոլադ” շոկոլադի գործարանը, Կոտայքի մարզում գտնվող Արզնիի բժշկական ամբուլատորիան և Նորքում գտնվող մի դպրոց, որը բարեկարգվել է ԱՄՆ կառավարության ֆինանսական աջակցությամբ:
|