|

3 Մայիսի, 2008
«Բառերի հեգում» երկրորդ ազգային հայկական մրցույթ
Ս.թ. մայիսի 3-ին տեղի ունեցավ Հայաստանում ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների կողմից կազմակերպված «Բառերի հեգում» երկրորդ ազգային մրցույթը: Ամենամյա դարձած այս միջոցառմանն իր խոսքը մասնակիցներին հղեց ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պ-ն Ջոզեֆ Փենինգտոնը։
Ինը տարբեր մարզ ներկայացնող 7–ից – 11–րդ դասարանների ավելի քան 90 աշակերտ մասնակցեցին այս մրցույթին՝ ճիշտ հեգելու բազմաթիվ անգլերեն բառեր։ Նրանց տրվել էր երեք շաբաթ՝ սովորելու մոտ 450 բառ։ Մրցակցությանը ներկա էին շատ ծնողներ և ուսուցիչներ՝ իրենց դպրոցի ներկայացուցչին ոգեշնչելու համար։
Ազգային մրցույթին մասնակից ուսանողները՝ մարզային հաղթողներն Էին։ Մրցույթի տեղական և մարզային փուլում մասնակցել էին ավելի քան 800 աշակերտ՝ քառապատկելով անցյալ տարվա մասնակիցների թիվը։
«Բառերի հեգում» մրցույթն ուսուցման ինտերակտիվ մեթոդ է՝ հիմնականում միտված արտասանության և լսելու ունակությունների բարելավմանը։ Այն հովանավորվել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների և տեղական դպրոցական համայնքների կողմից։
Ծրագրին աջակցել են ք. Կապանի «Դենո գոլդ մայնինգ» ընկերությունը, Հայաստանի անգլերեն լեզվի ուսուցիչների ասոցիացիաի (AELTA) ք. Հրազդանի մասնաճյուղը, UMCOR Հայաստան գրասենյակը, ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների ընտանիքները և ընկերները։
Խաղաղության կորպուսը Հայաստանում սկսել է գործել 1992 թ.– ից՝ ՀՀ կառավարության հրավերով։ Սկսած այդ ժամանակահատվածից Հայաստանում աշխատել են 574 կամավորներ։ Ներկայումս Հայաստանի դպրոցներում, համալսարաններում, հասարակական կազմակերպություններում և բուժհաստատություններում աշխատում են 81 կամավորներ։
ԱՄՆ Խաղաղության կորպուսը հիմնադրվել է 1961 թ. նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի կողմից և հետապնդում է երեք նպատակ՝ մասնագիտական օգնություն ցուցաբերել հյուրընկալող երկրներին, նպաստել, որ այդ երկրներում ճիշտ ընկալեն ամերիկացիներին, և օգնել, որ ամերիկացիները ճիշտ ընկալեն այլ մշակույթները։
For more information, please contact the United States Peace Corps/ Armenia at 37410 55 96 10 ext 102
|
 7–ից – 11–րդ դասարանների աշակերտներ մասնակցեցին այս մրցույթին |
|
 Միջոցառմանն իր խոսքը մասնակիցներին հղեց ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պ-ն Ջոզեֆ Փենինգտոնը |
|
#33 Charents St., Yerevan, 0025, Republic of Armenia Tel: (37410) 524450, 562565 Fax: (37410) 557991 E-mail: pcarmenia@am.peacecorps.gov
|