Embassy Seal
US Department of State
U.S. Embassy in Armenia
  

EMBASSY OF THE UNITED STATES OF AMERICA
NEWS RELEASE

1 AMERICAN AVENUE
YEREVAN, ARMENIA
TELEPHONE (+374 10) 464700
FAX (+374 10) 464742
E-MAIL: USINFO@USA.AM

30 Հունիսի, 2008

ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակը գույք է նվիրաբերում Էջմիածնի թիվ 2 հատուկ դպրոցին

Ս.թ. հունիսի 30-ին ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ռոբերթ Ֆրեյժերը մասնակցեց Էջմիածին քաղաքի թիվ 2 հատուկ դպրոցում տեղի ունեցած ժապավերի կտրման արարողությանը: Նրան միացավ նաև դպրոցի տնօրեն Էլեոնորա Միրաքյանը: Միջոցառումը կազմակերպվել էր դպրոցին ավելի քան 30,000 ԱՄՆ դոլար արժողությամբ կահույք, ինչպես էլեկտրական սալօջախներ և այլ սարքավորումներ նվիրաբերելու առիթով: Դպրոցը հիմնադրվել է 1980թ.-ին և ունի 126 աշակերտ:

Ծրագրի համակարգումն իրականացվում էր ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի ծառայող մայոր Էդ Քելերի կողմից, որը կցագրված է ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակին (ՌՀԳ): Գույքը նվիրաբերվել է Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում տեղակայված ԱՄՆ ԶՈՒ Եվրոպական հրամանատարության կողմից: Այս ծրագիրը հանդիսանում է ՌՀԳ մարդասիրական օգնության ծրագրի բաղադրիչներից մեկը, որի շրջանակներում կահույք և կենցաղային տեխնիկա կտրամադրվի Երևանի մանկատներից մեկին, հրշեջ տեխնիկական միջոցներ կնվիրաբերվեն Հայաստանի փրկարար ծառայությանը, և այս տարվա ընթացքում կվերանորոգվեն Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանում գտնվող երեք գյուղերի ջրամատակարարման համակարգերը:

ԱՄՆ ԶՈՒ Եվրոպական հրամանատարության (EUCOM) կողմից իրականացվող մարդասիրական օգնության ծրագիրը տարածաշրջանում զինված ուժերի հովանավորության ներքո գործող օժանդակության ամենախոշոր ծրագրերից մեկն է: EUCOM-ը մարդասիրական օգնության միջոցով օժանդակություն է ցուցաբերում մոտ 20 երկրների և տարեկան իրականացնում է մոտ 150 ծրագրեր:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակը ձգտում է խթանել պաշտպանության ոլորտում Հայաստանին ԱՄՆ կառավարության և արդյունաբերության կողմից օժանդակության ցուցաբերումը: Գրասենյակը գործում է ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի և Շտուտգարտում տեղակայված` ԱՄՆ ԶՈՒ Եվրոպական հրամանատարության ենթակայության ներքո:

ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ռոբերթ Ֆրեյժերը մասնակցեց Էջմիածին քաղաքի թիվ 2 հատուկ դպրոցում տեղի ունեցած ժապավերի կտրման արարողությանը:

ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ռոբերթ Ֆրեյժերը մասնակցեց Էջմիածին քաղաքի թիվ 2 հատուկ դպրոցում տեղի ունեցած ժապավերի կտրման արարողությանը:

Էջմիածնի N 2 հատուկ դպրոցի անձնակազմը

Էջմիածնի N 2 հատուկ դպրոցի անձնակազմը

 

  
— KEY EMBASSY LINKS —

— Other Information —

— Avian Flu Information —

• U.S. International Avian and Pandemic Influenza Assistance Tops $434 Million
• How to Prepare for "Sheltering in Place"
• Avian Influenza FAQs.
• Avian Influenza Fact Sheet.
• NSPI Implementation
• Warden Message 05.04.06
• Warden Message 03.15.06
• Warden Message 03.06.06
• Department of State Information
• USINFO Website
• CDC Website
• World Health Organization Website
• White House Fact Sheet
• U.S. Department of Health and Human Services Information
• U.N. FAO Information
• U.S. Response and Preparedness Plan


Get Free Adobe Reader

This website contains PDF documents. To read them, Get Adobe Reader!


Embassy of the United States