|
Զբոսաշրջության, ՏՀՏ և բիզնես ծառայությունների ոլորտներում լավագույն պրակտիկաները խթանող տարածաշրջանային սեմինար
“Զբոսաշրջության, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) և բիզնես ծառայությունների մատուցման լավագույն պրակտիկաները”` սա է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության աջակցությամբ հունիսի 24-25-ը Երևանի Մարիոթ հյուրանոցում անցկացվող միջազգային համաժողովի թեման: Համաժողովի նպատակն է ներկայացնել յուրաքանչյուր ոլորտում առկա փորձը, տեղեկանալ լավագույն պրակտիկաների մասին և նախանշել տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները:
Ելույթներով հանդես կգան մասնագետներ Հայաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Խորվաթիայից, Բուլղարիայից և Մակեդոնիայից` անդրադառնալով այնպիսի թեմաների, ինչպիսիք են ՏՀՏ-ն և տնտեսական աճը, որակի չափանիշները, գյուղական զբոսաշրջությունը, հավաստագրումը տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում և բրենդավորումը զբոսաշրջության ոլորտում:
Համաժողովը կազմակերպվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող երեք ծրագրերի կողմից` BGI (Բիզնեսի զարգացման նախաձեռնություն համաշխարհային ծրագիր` ուղղված ձեռնարկությունների զարգացման լավագույն պրակտիկաների խթանմանը), RCI (Տարածաշրջանային մրցունակության նախաձեռնության համաշխարհային ծրագիր, որի նպատակն է աջակցել տարածաշրջանային առևտրին) և “Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում” (CAPS):
“Տարածաշրջանային այս համաժողովը հանդիսանում է մայիսին CAPS ծրագրի և նրա գործընկերների կողմից կազմակերպված զբոսաշրջության և ՏՀՏ մրցունակության համաժողովների բնական շարունակությունը` ուղղված տարածաշրջանում յուրաքանչյուր ոլորտում համատեղ ջանքերի իրականացմանը”, նշեց CAPS ծրագրի ղեկավար Հեյլի Ալեքսանդրը:
Համաժողովի երկու օրերին մասնակցության համար հրավիրվում են զբոսաշրջության և ՏՀՏ ոլորտների, ինչպես նաև բիզնես խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչներ (մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել): Սեմինարները սկսվում են առավոտյան ժամը 9:00-ին: Համաժողովի օրակարգը ներկայացված է CAPS ծրագրի վեբ կայքում (http://www.caps.am): Հավելյալ տեղեկատվության կամ գրանցվելու համար խնդրում ենք դիմել Արևիկ Քյոխյանին` զանգահարելով CAPS գրասենյակ 010 500533, 010 538658 հեռախոսահամարով կամ գրելով AKyokhyan@caps.am էլ. փոստին:
|
 ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Ռոբին Ֆիլլիպսի ուղերձը համաժողովի մասնակիցներին |
|
 ԱՄՆ կառավարության աջակցությամբ հունիսի 24-25-ը Երևանում տեղի ունեցավ միջազգային համաժողով`§Զբոսաշրջության, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և բիզնես ծառայությունների մատուցման լավագույն պրակտիկաները¦ թեմայով: |
|
# # #
"ՄՐՑՈՒՆԱԿ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՚ ԾՐԱԳԻՐ (CAPS)" http://www.caps.am Սարյան 26/3, Երևան 0002, Հայաստանի Հանրապետություն Հեռախոս. +374 10 53 86 58, 500 533
|