|

Մամլո հաղորդագրություն
Դիմել` պրն. Սիմոն Սարգսյան ssargsyan@usaid.gov ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալություն Ամերիկյան պողոտա 1 375082 Երևան, ՀՀ Հեռախոս` (37410) 464-290
ԱՄՆ ՄԶԳ-ն նշում է Արտաշատի ջրամատակարարման ծրագրի սկիզբը
Արտաշատ, ՀՀ. Հունիսի 20-ին ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության, ՀՀ Կառավարության , Հայ Օգնության Ֆոնդի և Հայջրմուղի ներկայացուցիչները հավաքվել էին նշելու Արտաշատի ջրամատակարարման ծրագրի սկիզբը:
ՀՀ Կառավարությունը և Հայջրմուղը վերանորոգում են երկրի տասնյոթ ջրամատակարարման համակարգեր: Այնուամենայնիվ, սահմանափակ ռեսուրսների պատճառով Արտաշատն ընդգրկված չէ այդ ցուցակում: Ջրային տնտեսության պետական կոմիտեն խնդրեց ԱՄՆ ՄԶԳ օժանդակությունը Արտաշատի ջրամատակարարման համակարգի վերականգնման համար:
Ծրագրի ավարտին ծրագիրը շարունակաբար խմելու ջուր կմատակարարի Արտաշատ քաղաքին և շրջակա 27 գյուղերին (մոտ10 000 բնակիչ): Ի հավելումն, ինքնահոս ջրի ծավալի ավելացումը կնվազեցնի էներգիայի սպառումը` վերացնելով Արտաշատի շրջակայքում խորքային պոմպերով ջուր մղելու անհրաժեշտությունը:
Երկամյա ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է $3.16 միլիոն, իսկ այս ծրագիրը ներկայումս ԱՄՆ ՄԶԳ խոշորագույն կապիտալ ներդրման ծրագիրն է: Ծրագրային աշխատանքները ընդգրկում են 35 կմ խողովակների փոխարինում, մեկ նոր ջրամբարի կառուցում և երկու գոյությյուն ունեցող ջրամբարների վերականգնում:
Արարողության ժամանակ իր բացման խոսքում ԱՄՆ ՄԶԳ Փոխտնօրեն տիկին Սինթիա Փրուեթը նշեց. ՙՆպատակային տարածաշրջանում ջրագծերի վերանորոգուման շնորհիվ մաքուր ջուր ստանալու հնարավորություն է ընձեռվում Արտաշատի տարածաշրջանի ավելի քան 100 000 քաղաքացիների: Վստահ եմ, որ այս ծրագրի իրականացումը զգալիորեն կբարելավի այս տարածաշրջանի բնակիչների կենսապայմանները և կսատարի ՀՀ Կառավարությանը` Երևանից դուրց գտնվող ջրջանների բարելավման աշխատանքներում՚:
|