Embassy Seal
US Department of State
U.S. Embassy in Armenia
  

Peace Corps Logo

Մամլո հաղորդագրություն

19 հունիսի, 2008թ.

Հունիսի 15- ից 20-ը Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոն հասարակական կազմակերպությունը ԱՄՆ Խաղաղության Կորպուսի կամավորների հետ համագործակցությամբ կազմակերպեց ՙԱղջիկները Առաջնորդում են Մեր Աշխարհը՚ ծրագիրը մարզաբնակ հայ աղջիկների համար: Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոնը հիմնադրվել է 2001 թվականին և վերջին չորս տարիների ընթացքում կազմակերպել է բազմաթիվ տեղական և միջազգային երիտասարդական ծրագրեր:

Ծրագրին մասնակցում էին Հայաստանի ութ տարբեր մարզեր ներկայացնող 13-ից 17 տարեկան քառասուն աղջիկներ , որոնք ընտրվել էին ավելի քան 300 դիմորդներից: Ծրագիրը տեղի ունեցավ Ստեփանավան քաղաքում՝ Լոռի հյուրանոցում: Աղջիկները մասնակցեցին վեց տարբեր թեմաներով անցկացվող ինտերակտիվ դասընթացին` առաջնորդություն, առողջություն, կարիերայի պլանավորում, գենդերային հարցեր, ինքնաճանաչում և ինքնակառավարում:

Ծրագրի հիմնական նպատակները ներառում էին`

  • Աջակցել մասնակիցներին պլանավորել իրենց մասնագիտական ապագան` տրամադրելով համապարփակ տեսակետ հասարակության մեջ կանանց դերի մասին
  • Քննարկել կանանց առողջությանը վերաբերող տարբեր հարցեր, որոնք ընգդրկված չեն հայկական դպրոցական կրթական համակարգում
  • Ստեղծել տարեկիցների ցանց ծրագրի մասնակիցների, ջոկատավարների և հյուր խոսնակների համար` ապահովելով ծրագրի շարունակականությունը
  • Խթանել մասնակիցների ստեղծագործական մտածողության արտահայտմումն ու զարգացմումն
  • Օգնել մասնակիցներին զարգացնել իրենց առաջնորդության հմտությունները` խմբային խաղերի միջոցով

Դասընթացները անցկացրեցին հինգ հայ ջոկատավարների (Ստեփանավանից, Գյումրիից, Դիլիջանից և Երևանից) և հինգ Ամերիկայի Խաղաղության կորպուսի կամավորների կողմից: Ծրագիրն անցկացվեցին փոքր խմբերով, հնարավորություն տալով մասնակիցներին ավելի մտերիմ հարաբերություններ զարգացնել իրենց խմբի անդամների հետ, զարգացնել թիմային աշխատանքի հմտություններ և ստեղծել հարաբերություններ, որոնք կշարունակվեն ծրագրի ավարտից հետո:

Ծրագրին աջակցություն են ցուցաբերել ԵԱՀԿ, ՄԱԿ-ի Գենդեր և Քաղաքականություն Ծրագիրը, ԱՄՆ Զարգացման Միջացգային Գործակալությունը, UMCOR-ը, IREX-ը և անհատ անձիք:

Հարցերի դեպքում կարող եք դիմել Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոն:

Կոնտակտային անձ` Լիլիթ Սիմոնյան /Զարգացման և Միջազգային Ծրագրերի ղեկավար/
Հեռախոս: +374 (0) 91232545
Էլ-Փոստ: syc_ngo@yahoo.com
http://www.stepanavanyouthcenter.org

 

ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պ-ն Ջոզեֆ Փենինգտոնն հանդիպեց ճամբարի մասնակիցների հետ։

ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պ-ն Ջոզեֆ Փենինգտոնն հանդիպեց ճամբարի մասնակիցների հետ։

ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պ-ն Ջոզեֆ Փենինգտոնն հանդիպեց ճամբարի մասնակիցների հետ։

ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պ-ն Ջոզեֆ Փենինգտոնն հանդիպեց ճամբարի մասնակիցների հետ։


#33 Charents St., Yerevan, 0025, Republic of Armenia Tel: (37410) 524450, 562565 Fax: (37410) 557991 E-mail:pcarmenia@am.peacecorps.gov

  
— KEY EMBASSY LINKS —

— Other Information —

— Avian Flu Information —

• U.S. International Avian and Pandemic Influenza Assistance Tops $434 Million
• How to Prepare for "Sheltering in Place"
• Avian Influenza FAQs.
• Avian Influenza Fact Sheet.
• NSPI Implementation
• Warden Message 05.04.06
• Warden Message 03.15.06
• Warden Message 03.06.06
• Department of State Information
• USINFO Website
• CDC Website
• World Health Organization Website
• White House Fact Sheet
• U.S. Department of Health and Human Services Information
• U.N. FAO Information
• U.S. Response and Preparedness Plan


Get Free Adobe Reader

This website contains PDF documents. To read them, Get Adobe Reader!


Embassy of the United States