|

| EMBASSY OF THE UNITED STATES OF AMERICA |
| NEWS RELEASE |
|
1 AMERICAN AVENUE YEREVAN, ARMENIA TELEPHONE (+374 10) 464700 FAX (+374 10) 464742 E-MAIL: USINFO@USA.AM |
24 Հունվարի, 2008թ.
ԱՄՆ-ը ականազերծման սարքավորումներ է տրամադրում մարդասիրական ականազերծման հայաստանյան կենտրոնին
Միացյալ Նահագների կողմից տրամադրված ականների հայտնաբերման և վնասազերծման սարքավորումներն այս շաբաթ ժամանել են Հայաստանի Մարդասիրական ականազերծման կենտրոն` զուգակցելով ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ազգային գվարդիայի զինծառայողների այցելությանը, որոնց աշխատանքն էր ծանոթացնել հայկական ստորաբաժանմանն իրենց նոր ստացված սարքավորումների հետ:
Մոտ 300 000 ԱՄՆ դոլար արժողությամբ ականների հայտնաբերման և պաշտպանական սարքավորումները կօգտագործվեն հայկական ստորաբաժանման կողմից` Հայաստանում ականազերծման իրենց առաքելությանն աջակցելու նպատակով: Սարքավորումները կօգտագործվեն նաև այն ականազերծողների կողմից, որոնք Հայաստանից գործուղվում են Իրաք` կոալիցիոն ուժերի հետ աշխատելու նպատակով, որտեղ նրանք ականազերծման և ականների ոչնչացման առաքելություն են իրականացնում:
Ականների հայտնաբերման և վնասազերծման սարքավորումների տրամադրումը Հայաստանի Մարդասիրական ականազերծման կենտրոնին 2008թ-ին ցուցաբերվող ԱՄՆ աջակցության մի լայնածավալ ծրագրի սկիզբ է հանդիսանում: 2003թ-ին ԱՄՆ ՄԶԳ-ի ծրագրի կողմից սկզբնական ֆինանսավորմամբ հիմնադրված ստորաբաժանումն ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի (ՌՀԳ) միջոցով լրացուցիչ ուսւոցում և սարքավորումներ կստանա` հզորացնելու իրենց կարողությունները: ՌՀԳ-ն իր ուժերը կմիավորի Գերմանիայում տեղակայված ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական ականազերծման գրասենյակի (ՄԱԶԳ) հետ` մարտ ամսին ուսուցում ապահովելու նպատակով, ընդ որում լրացուցիչ սարքավորումները կտրամադրվեն ողջ տարվա ընթացքում:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի նպատակն է խթանել պաշտպանության ոլորտում Հայաստանին ԱՄՆ կառավարության և արդյունաբերության կողմից օժանդակության ցուցաբերումը: Գրասենյակը գործում է ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի և Շտուտգարտում տեղակայված` ԱՄՆ ԶՈՒ Եվրոպական հրամանատարության ենթակայության ներքո:
|
 ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ազգային գվարդիայի սերժանտներ Չարլզ Բոյլզը և Թրևիս Էյքորնը օգնում են հայ մարդասիրական ականազերծողին հագնելու իր նոր պաշտպանիչ համազգեստը: |
|
|