Embassy Seal
US Department of State
U.S. Embassy in Armenia
  
USAID Logo
 
Save the Children Logo

 

 

"ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԻՆՔՆԱՋԱԿՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ" ԾՐԱԳՐԻ ՈԻԹԵՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ

Փետրվարի 29-ին ԱՄՆ դեսպանության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և §Փրկեք երեխաներին¦ կազմակերպության ներկայացուցիչները մասնակցեցին §Համայնքային ինքնաջակցման հիմնադ¬րամ¦ ծրագրի ութերորդ փուլի դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողությանը: §Համայնքային ինքնաջակցման հիմնադրամ¦ ծրագիրը ԱՄՆ դեսպանության ծրագիր է, որը նպատակ ունի օգնել տեղական համայնքներին իրականացնել փոքր ծրագրերª ուղղված նրանց սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը: Սա համայնքային ակտիվության և միջազգային զարգացման խթանմանն ուղղված նորարարական ծրագիր է, որն օգնում է համայնքային այն խմբերին, որոնք կարող են համախմբել տեղական ռեսուրսներն ու կամավորական ջանքերը իրենց շրջապատը առավել բարեկեցիկ դարձնելու շուրջ: Այս ծրագրով պահանջվում է, որ համայնքը ծրագրի ռեսուրսների ապահովման միջոցով առնվազն 20 տոկոս մասնակցություն ունենա ծրագրում:

"Համայնքային ինքնաջակցման հիմնադրամ" (ՀԻՀ) ծրագիրը սկսել է գործել 2003թ. նոյեմբերից և ունեցել է մեծ հաջողություններ: Ծրագրի յոթ փուլերի ընթացքում ներկայացվել է 1150 հայտ, որոնցից ընտրվել են 61 ծրագրեր, որոնք ներառում են կրթական, առողջապահական և մշակութային հաստատությունների վերանորոգումից մինչև հեռավոր գյուղական բնակավայրերի խմելու և ոռոգման ջրագծերի վերականգնում: Դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 949000 ԱՄՆ դոլար: Յոթ փուլերի անմիջական շահառուների թիվը եղել է ավելի քան 75230: Համայնքները կամավորական աշխատանքների, ֆինանսների և շինանյութերի տեսքով ներդրել են ծրագրերի ընդհանուր արժեքի 35 տոկոսը:

Ծրագրի 8-րդ փուլը հայտարարվել էր 2007թ. սեպտեմբերին` ազգային և տեղական լրատվամիջոցներով: "Փրկեք երեխաներին" կազմակերպությանը ներկայացվել է 59 ծրագրի առաջարկ, որից 11-ն ընտրվել և ներկայացվել էին ԱՄՆ դեսպանատուն` հաղթողների վերջնական ընտրության համար: Դեսպանատան Աջակցության համակարգող խումբն ընտրել է 5 ծրագիր, որոնք կֆինանսավորվեն ՀԻՀ ծրագրի շրջանակներում: Ծրագրերը ներառում են.

  1. Կոտայքի մարզի Արզաքան գյուղի մանկապարտեզի վերանորոգում ($20 331),
  2. Լոռու մարզի Վահագնի գյուղի խմելագրի համակարգի բարելավում ($29 809),
  3. Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղի խմելաջրի համակարգի վերակառուցում ($27 667),
  4. Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի խմելաջրի և կոյուղու համակարգերի վերանորոգում ($23 913),
  5. Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երեխաների զարգացման կենտրոնի կահավորում ($6 677):

ՀԻՀ ծրագրի ընդհանուր ներդրումն այս ծրագրերին կազմում է 108 397 ԱՄՆ դոլար: Համայնքների ներդրումը կազմում է ծրագրերի ողջ արժեքի ավելի քան 52 տոկոսը: Ծրագրի անմիջական շահառուների թիվը 3033 է:

"Համայնքային ինքնաջակցման հիմնադրամ" ծրագիրի կառավարումը վերապահված է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը, իսկ իրականացումը` "Փրկեք երեխաներին" կազմակերպությանը: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել ամերիկյան դեսպանության աջակցության վեբկայք` http://www.usaid.am/main/en/129/ կամ "Փրկեք երեխաներին" կազմակերպության վեբկայք` www.cshf.am.

Կոնտակտային անձ` Նարինե Բեզիրգանյան,
Հանրային կապերի պատասխանատու,
"Փրկեք երեխաներին" կազմակերպություն

Երևան 0023, Ագաթանգեղոսի 2ա, 2-րդ հարկ
Հեռ.` 562-335, 562-283, Բջջ.` (093) 256-225
Էլ. փոստ` narine@save.airnet.am
URL: http://www.cshf.am

 

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը հանձնում է "Համայնքային Ինքնաաջակցման" ծրագրի դրամաշնորհները

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը հանձնում է "Համայնքային Ինքնաաջակցման" ծրագրի դրամաշնորհները

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը շնորհավորում է դրամաշնորհ ստացողներին

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը շնորհավորում է դրամաշնորհ ստացողներին

 

  
— KEY EMBASSY LINKS —

— Other Information —

— Avian Flu Information —

• U.S. International Avian and Pandemic Influenza Assistance Tops $434 Million
• How to Prepare for "Sheltering in Place"
• Avian Influenza FAQs.
• Avian Influenza Fact Sheet.
• NSPI Implementation
• Warden Message 05.04.06
• Warden Message 03.15.06
• Warden Message 03.06.06
• Department of State Information
• USINFO Website
• CDC Website
• World Health Organization Website
• White House Fact Sheet
• U.S. Department of Health and Human Services Information
• U.N. FAO Information
• U.S. Response and Preparedness Plan


Get Free Adobe Reader

This website contains PDF documents. To read them, Get Adobe Reader!


Embassy of the United States