|

| EMBASSY OF THE UNITED STATES OF AMERICA |
| NEWS RELEASE |
|
1 AMERICAN AVENUE YEREVAN, ARMENIA TELEPHONE (+374 10) 464700 FAX (+374 10) 464742 E-MAIL: USINFO@USA.AM |
27 փետրվարի, 2008թ.
ԱՄՆ-ն ռադիո սարքավորումներ է տրամադրում հայկական խաղաղապահ գումարտակին
Վերջերս Հայաստանի խաղաղապահ գումարտակն ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ հաղորդակցման սարքավորումներ է ստացել Միացյալ Նահագների Ռազմական համագործակցության գրասենյակի (ՌՀԳ) միջոցով, որը տեղակայված է ԱՄՆ դեսպանությունում: “Հերրիս րեյդիո քորփորեյշն”-ից գնված ռադիոները, անտենանները, զանազան լրացուցիչ սարքերը և ուսուցումն ավելի կհզորացնեն հայկական գումարտակի կարողությունները` կոալիցիոն և խաղաղապահ ուժերի հետ համատեղ գործելու ողջ աշխարհում, և մասնավորապես Կոսովոյում և Իրաքում, ուր ներկայումս գործում են հայկական զորախմբերը:
Հաղորդակցման սարքավորումները հանդիսանում են ԱՄՆ-ի կողմից պլանավորած ավելի մեծածավալ աջակցության մի մաս` աջակցելու Հայաստանի և ՆԱՏՈ-ի միջև Անհատական համագործակցության գործողությունների ծրագրի (ԱՀԳԾ) խնդիրներին, որոնք պայմանավորում են Հայաստանի նպատակը խաղաղապահ գումարտակ ստեղծելու գործում: Աջակցելով այդ նպատակին` 2006թ-ից սկսած ԱՄՆ-ն Միջազգային զինվորական ֆինանսավորաման (ՄԶՖ) միջոցներից ավելի քան 6 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել` հայկական խաղաղապահ գումարտակին ամբողջությամբ ապահովելու համազգեստով, զորավարժային սպառազինմամբ, բժշկական սարքավորումներով, քիմիական նյութերի հայտնաբերման և դրանցից պաշտպանվելու սարքերով և ուսուցմամբ:
Ամերիկյան լրացուցիչ ֆինանսավորում է հատկացվել աջակցելու այս խաղաղապահ գումարտակի ընդարձակմանը` հասցնելով այն բրիգադի ծավալին, ինչպես դա պայմանավորված է Հայաստանի և ՆԱՏՈ-ի միջև ԱՀԳԾ-ով: 2008թ-ի ընթացքում ՌՀԳ-ն աշխատելու է Հայաստանի պաշտպանության նախարարության հետ և տրամադրելու է սահմանափակ քանակությամբ բեռնատար մեքենաներ, համազգեստներ, զորավարժային սպառազինում և հաղորդակցման լրացուցիչ սարքավորումներ` հայկական խաղաղապահ բրիգադի զարգացմանը նպաստելու նպատակով:
Հայաստանում ԱՄՆ Ռազմական համագործակցության գրասենյակի նպատակն է խթանել պաշտպանության ոլորտում Հայաստանին ԱՄՆ կառավարության և արդյունաբերության կողմից օժանդակության ցուցաբերումը: Գրասենյակը գործում է ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի և Շտուտգարտում տեղակայված` ԱՄՆ ԶՈՒ Եվրոպական հրամանատարության ենթակայության ներքո:
|