Embassy Seal
US Department of State
U.S. Embassy in Armenia
  

EMBASSY OF THE UNITED STATES OF AMERICA
NEWS RELEASE

1 AMERICAN AVENUE
YEREVAN, ARMENIA
TELEPHONE (+374 10) 464700
FAX (+374 10) 464742
E-MAIL: USINFO@USA.AM

15 փետրվարի, 2008

ԱՄՆ Պաշտպանության համագործակցության գրասենյակը կատարելագործում է անգլերեն լեզվի լինգաֆոնային սենյակը

Ուրբաթ օրը, փետրվարի 15-ին ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պ-ն Ջոզեֆ Փենինգտոնը և ՀՀ պաշտպանության նախարար պ-ն Հարությունյանը մասնակցեցին Ավիացիոն ինստիտուտում վերջերս կատարելագործված լինգաֆոնային սենյակի բացման արարողությանը: ԱՄՆ դեսպանատան Պաշտպանության համագործակցության գրասենյակը 93,000 դոլարի ներդրում է կատարել, որն ուղղվել է 15 նոր համակարգիչների ձեռք բերմանը: Նոր համակարգիչները հնարավորություն կտան անգլերեն լեզվի լինգաֆոնային սենյակն օգտագործող հայ զինվորականներին անհատականորեն կիրառել լեզվի ուուցման համակարգչային ծրագիրը: Յուրաքանչյուր ուսանողական խցիկ ցանցով միացված է ուսուցչի հետ, ինչն հրահանգների ստացման և կատարման ճկունություն է ապահովում: 2006 թվականին ԱՄՆ Dal Media Solutions-ի միջոցով և Պաշտպանության համագործակցության գրասենյակի միջոցով հիմնադրված $92,000 դոլար արժողությամբ լինգաֆոնային սենյակը արդեն հագեցված է հեռուստացույցով, լազերային սկավառակների նվագարկիչով և թվային ու ժապավենային տեսանվագարկիչով` ուսուցման գործընթացին օգնելու համար: Լինգաֆոնային սենյակի նպատակը ՀՀ զինվորական անձնակազմի նախապատրաստումն է ԱՄՆ ռազմական հաստատություններում ուսանելուն: Ամեն տարի մոտ 25 հայ սպաներ և կրտսեր սպայական անձնակազմի ներկայացուցիչներ ԱՄՆ-ում ռազմական դասընթացների են հաճախում Պաշտպանության համագործակցության գրասենյակի Միջազգային ռազմական ուսուցում և վարժանք ծրագրի շրջանակներում: ԱՄՆ Պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող այս նույն ծրագիրն էլ ֆինանսավորել է լինգաֆոնային սենյակի կատարելագործումը:

Այս կատարելագործված լինգաֆոնային հարմարությունները կօգնեն հասնել ԱՄՆ Պաշտպանության համագործակցության գրասենյակի և ՀՀ Պաշտպանության նախարարության ընդհանուր նպատակին. այն է` կենտրոնացնել անգլերեն լեզվի ուսուցանման ստանդարտները և զարգացնել լեզվի ինտենսիվ ուսուցումը ՀՀ զինվորական անձնակազմին ԱՄՆ-ում ուսանելուն պատրաստելու համար: Պաշտպանության համագործակցության գրասենյակն այս տարի ավելի ուշ պլանավորում է հրավիրել ամերիկացի անգլերեն լեզվի մասնագետ, որը կօգնի դասվանդման ու ստանդարտների ձևավորման հարցում:

ԱՄՆ Պաշտպանության համագործակցության գրասենյակը Հայաստանում զբաղվում է պաշտպանության ասպարեզում ամերիկյան կառավարության և ոլորտային աջակցության հարցերով: ԱՄՆ Պաշտպանության համագործակցության գրասենյակը հաշվետու է ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարին ու ԱՄՆ Եվրոպական հրամանատարությանը, որը գտնվում է Շտուտգարտում (Գերմանիա):

ԱՄՆ գործերի հավատարմատար Ջոզեֆ Պեննինգտոնը և ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը խոսում են վերանորոգված լիգաֆոնային սենյակի բացման միջոցառմանը

ԱՄՆ գործերի հավատարմատար Ջոզեֆ Պեննինգտոնը և ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը խոսում են վերանորոգված լիգաֆոնային սենյակի բացման միջոցառմանը

ԱՄՆ գործերի հավատարմատար Ջոզեֆ Պեննինգտոնը և ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը փորձարկում են նոր սարքավորումները

ԱՄՆ գործերի հավատարմատար Ջոզեֆ Պեննինգտոնը և ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը փորձարկում են նոր սարքավորումները

 

  
— KEY EMBASSY LINKS —

— Other Information —

— Avian Flu Information —

• U.S. International Avian and Pandemic Influenza Assistance Tops $434 Million
• How to Prepare for "Sheltering in Place"
• Avian Influenza FAQs.
• Avian Influenza Fact Sheet.
• NSPI Implementation
• Warden Message 05.04.06
• Warden Message 03.15.06
• Warden Message 03.06.06
• Department of State Information
• USINFO Website
• CDC Website
• World Health Organization Website
• White House Fact Sheet
• U.S. Department of Health and Human Services Information
• U.N. FAO Information
• U.S. Response and Preparedness Plan


Get Free Adobe Reader

This website contains PDF documents. To read them, Get Adobe Reader!


Embassy of the United States