 |
|
The International Republican Institute Suite 700 1225 Eye St., NW Washington, D.C. 20005 (202) 408-9450 (202) 408-9462 FAX www.iri.org
|
For Immediate Release May 23, 2006 Contact: Lisa Gates 202-572-1546 lgates@iri.org
23 մայիսի, 2006թ.
IRI հարցումը ցույց է տալիս, որ Հայաստանի բնակիչների ձգտում են ժողովրդավարական զարգացումների մեծացման
Երևան, Հայաստան – Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute (IRI)) նախաձեռնած ու Գելոփ Օրգընայզեյշըն/Բոլթիք սըրվեյս (Gallup Organization/Baltic Surveys) ընկերության կողմից անցկացված համապետական հարցման տվյալներով, որը համակարգվում էր Հայաստանի սոցիոլոգների միության կողմից, պարզվել է, որ Հայաստանի բնակչությունը լավատեսորեն է տրամադրված երկրի տնտեսական զարգացումների ու ընդհանրապես ապագայի նկատմամբ: Այնուհանդերձ, երկրի բնակիչները ժողովրդավարական զարգացումների մասով ավելին են ակնկալում: Հիմնական մտահոգության տեղիք տվող խնդիրներն են. սոցիալ-տնտեսական կայունությունը, աշխատատեղերը ու Լեռնային Ղարաբաղի անկախության հարցը:
Երկրի բնակիչների մեծ մասը հուսով է, որ կայունությունը կպահպանվի ու հնարավոր կլինի խաղաղ ճանապարհով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հարցը: Հարցվողների մեծամասնությունը կարծում է, որ խնդրի շուրջ խաղաղ բանակցությունները հնարավոր են, ու դրանք կարող են արդյունավետ լինել: Շրջակա միջավայրի պահպանությունն ու կոռուպցիան նույնպես այն խնդիրների թվում են, որոնք հարցվողները դասում են երկրի առաջ ծառացած կարևորագույն խնդիրների շարքում:
Հարցման արդյունքները նաև ցույց են տալիս, որ երկրում դրական են տրամադրված տարբեր միջազգային կազմակերպությունների հանդեպ, մասնավորապես` Եվրամիության, Միավորված ազգերի կազմակերպության, ԵԱՀԿ-ի և ՆԱՏՕ-ի հանդեպ: Հարցվողների մեծ մասը կողմնակից է Հայաստանի անդամակցությանը թե Եվրամիությանը, թե ԱՊՀ-ին: հարցվողները որպես Հայաստանի մերձավոր դաշնակիցների առանձնացնում են Ռուսաստանը, Եվրամիությունը (մասնավորապես` Ֆրանսիան) ու Իրանը, իսկ որպես հիմնական վտանգ ընկալվում են Ադրբեջանն ու Թուրքիան:
Հարցմամբ պարզվել է, որ բոլոր ժողովրդագրական խմբերը մեծ հետաքրքրությունն են ցուցաբերում քաղաքականության հանդեպ` ի տարբերություն նախկին ԽՄ մյուս երկրների, որտեղ մինչև 30 տարեկան անձինք առավել քիչ են հետաքրքրված քաղաքականությամբ, քան 30 տարեկանից բարձր անձինք: Բարձր քաղաքական հետաքրքրության արդյունքում` երկրի բնակիչները թերահավատորեն են վերաբերվում ազատ ու արդարացի ընտրությունների հավանականությանը ու այս հարցը առավել հաճախ են շեշտադրում, քան այլ երկրների ընտրողները:
Հարցումն ընդգրկել է երկրի ողջ տարածքը ու հարցմանը մասնակցել են 1200 հոգի` Հայաստանի բոլոր մարզերից: Հարցվողների հետ զրույցները կայացել են 2006թ. ապրիլի 30-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում: Սխալների հավանական չափը չի գերազանցում +/- երեք տոկոսը:
Գելոփ Օրգընայզեյշըն/Բոլթիք սըրվեյս կազմակերպությունը ամերիկյան Գելոփ Օրգընայզեյշըն ընկերության լիտվական գրասենյակն է, որը գտնվում է Վիլնյուսում: Այն հիմնադրվել է 1992թ.-ին որպես հասարակական կարծիքի ու շուկայական հետազոտությունների առաջին անկախ ու մասնավոր ընկերությունը Լիտվայում:
###
Շահույթ չհետապնդող կազմակերպություն, որ գործում է հանուն ժողովրդավարության զարգացման ողջ աշխարհում
|