|
ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Ռոբին Ֆիլիփսի համատեղ ասուլիսի սղագրությունը
27 հոկտեմբերի, 2005
ԱՄՆ դեսպանատուն
Դեսպան. Բարի գալուստ: Շատ հաճելի է ձեզ տեսնել այստեղ` դեսպանատանը: Գիտեմ, որ դուք բոլորդ մտածում եք, որ այսօրվանից մեկ ամիս հետո տեղի է ունենալու սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն: Բայց այն, ինչի մասին ես այսօր խոսելու եմ, այն ինչի մասին ես հայտարերելու եմ միջոցառումների փաթեթ է, որ մենք առաջարկում ենք Հայաստանին 2007 և 2008 թվականներին ազատ և արդար ընտրություններ կազմակերպելու համար: Մեր կարծիքով 2007 և 2008 թվականների ընտրությունները Հայաստանի համար լինելու են ժողովրդավարության ուղիով ընթանալու Հայաստանի պատրաստակամությունը վերահաստատելու ոսկե հնարավոություն, ինչպես նաև` անցյալի որոշ դժվարություններ հաղթահարելու հնարավորություն: Այն, որ մենք սատարում ենք ազատ և արդարացի ընտրություններին, նորություն չէ: Եվ դա վերաբերում է բոլոր տեսակի ընտրություններին: Սակայն մենք կարևերում ենք, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները և 2008 թվականի նախագահական ընտրությունները լինեն ազատ, արդարացի և թափանցիկ և, որպես այդպիսին, ընկալվեն միջազգային հանրության և, որ առավել կարևոր է` հայ ընտրոների կողմից: Այս անցյալ ամառվա ընթացքում մենք մշակել ենք ընտրական աջակցությունների ծրագրերի փաթեթ, որն իր մեջ ներառում է աջակցություն ընտրացուցակների պատրաստման, ընտրողների կրթման, իրազեկման աշխատանքների աջակցության հարցում և այլն: եվ այսօր մենք ուզում ենք ներկայացնել այն գաղափարները, որոնցով մենք ցանկանում ենք աջակցել, օգնել Հայաստանին: Մենք ձեզ կտրամադրենք մեկ էջ ամփոփ տեղեկանք այս առաջարկվող միջոցառումների մասին: Սակայն, մինչ այդ մեկ-երկու հարց եմ ուզում առանձնացնել: Նախ նշեմ, որ այս առաջարկվող միջոցառումները մենք արդեն քննության ենք առել Հայաստանի բարձրաստիճան այրերի հետ: Նրանց արձագանքը եղել է դրական: եվ մենք արդեն պատրաստվում ենք սկսել աշխատել այդ ուղղությամբ: Մեզ մնում է շուրջ 18 ամիս մինչև 2007 թվականի ընտրությունները: Մենք վստահ ենք, որ այս 18 ամիսների ընթացքում շատ բաների կկարողանանք հասնել: Ուզում եմ նաև նշել, որ այս միջոցառումների ծրագրերի փաթեթը հաստատվել է ամերիկյան կոնգրեսի կողմից և տրամադրվել է շուրջ 6 միլիոն դոլարի ֆինանսավորում այս ձեռնարկների համար: Մինչ եզրափակելը ևս մեկ բան եմ ուզում ավելացնել: Մենք ` Ամերիկայի Միացյալ Նահանգները, կոնգրեսի ընտրություններ ենք ունենալու 2006 թվականին: Եվ մենք կարծում ենք նաև, որ այդ հանգամանքը կարող ենք օգտագործել ընտրական մեր փորձը այդ ոլորտում Հայաստանի քաղաքական կուսակցությունների, լրագրողների, ընտրական պաշտոնյաների հետ կիսելու համար: Եվս մեկ շատ կարևոր կետ: Այն բոլոր աշխատանքները, միջոցառումները, որ մենք իրականցնելու ենք, ուղղված են ժողովրդավարական գործընթացի աջակցությանը և ոչ առանձին քաղաքական կուսակցությունների կամ անձանց աջակցույթանը: Մենք Հայաստանում ավելի քան 10 տարի է ինչ իրակացնում ենք ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, ձևավորմանը ուղղված աշխատանքներ: Սա նոր ուղղություն չէ մեզ համար, այլ, պարզապես, նոր ոսկե հնարավություն օգնենու, որպեսզի Հայասատանը կարողանա լիովին ազատ և արդարացի կերպով անցկացնել առաջիկա ընտրությունները: Ես կուզենայի առավել հանգամանորեն անդրադառնալ առանձին միջոցառումներին, աշխատանքներին և հիմա ավելի ճիշտ կլինի, որպեսզի այդ մեկ էջանոց տեղեկանքը բաժանվի ձեզ, և մենք կետ առ կետ նայենք առանձին միջոցառումները, և, եթե հարցեր կունենաք, ես ուրախությամբ կպատասխանեմ ձեր հարցերին: Հիմա, երբ Թագուհին բաժանում է այդ թերթիկները, ես կարծում եմ արդեն կարող եմ սկսել, և հետո դուք հնարավորություն կունենաք հանգիստ նայել այդ աշխատանքները: Ինչպես տեսնում եք, ցուցակի ամենաառաջին կետը վերաբերում է ընտրացուցակների պատրաստման հարցում աջակցությանը: Ակնհայտորեն սա կարևորագույն հարցերից մեկն է, որ պետք է լուծվի: Ինչպես տեսնում եք, մենք նաև միջոցառումներ ունենք ընտրությունների գործընթացի կազմակերպման վերաբերյալ: Երրորդ կետը վերաբերում է ընտրողներին տեղեկացնելու, իրենց իրազեկելու աշխատանքներին: Չորրորդ կետը վերաբերում է ընտրական վեճերին: Ցանկացած համակարգում ընտրությունների ժամանակ առաջանում են վեճեր, տարաձայնություններ և դատավորները պետք է պատրաստված լինեն, պետք է տեղյակ լինեն առանձին օրենսդրական դրույթներից, որոնցով պետք է առաջնորդվեն այդ վեճերը լուծելիս: Ժովովրդավարությունը չի նշանակում, որ ամեն ինչ պետք է լավ ընթանա միայն ընտրության, քվեարկության օրը: Այն ենթադրում է ընդհանուր ժաղովրդական կուլտուրա, և մենք նաև ունենք միջոցառումներ այս ուղղությամբ: Եվ ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում հետաքրքրական է նաև պարզել, թե մարդիկ ինչ են մտածում , ինչ ակնկալիքներ ունեն: Այս առումով կարևոր է հարցումների իրականացումը, որը ոչ միայն պատկերը կներկայացնի կառավրությանը, այլ նաև մարդկանց ակնկալիքները կներկայացվեն լրատվամիջոցներին: Արդեն մի քանի տարի է, ինչ մենք աշխատում ենք քաղաքական կուսակցությունների հետ: Ժողովրդավարական համակարգերում քաղաքական կուսակցությունները նշանակալի դեր ունեն: Եթե քաղաքական կուսակցությունները լավ են աշխատում, ապա նրանք ունենում են այնպիսի գաղափարախոսություն, այնպիսի տեսակետներ, որոնցում արտացոլված են ժողովրդի համար կարևորություն ունեցող խնդիրներ: եվ մենք շարունակելու ենք քաղաքական կուսակցությունների հետ մեր հետագա աշխատանքը, և նորից ուզում եմ շեշտել, որ մենք որևէ մեկին նախապատվություն չենք տալու: Ընտրությունների քվեարկության օրը կարևորվում են ընտրությունների դիտորդական աշխատանքները` մոնիտորինգը, և այս ուղղությամբ նույնպես կարող ենք միջոցառումներ իրականցնել: Եվ վերջին ոչ պակաս կարևոր կետը լրատվամիջոցների դերի մասին է: Շատ կարևոր է, որ լրատվամիջոցները լավ կատարեն իրենց դերը լուսաբանման և քարոզարշավի ընթացքում: Մենք որոշ ուսուցման ծրագրեր ենք նախատեսում լրագրողների համար: Միգուցե այդ լրագրողներից ոմանք այս սենյակում են: Ահա սրանք են այդ միջոցառումները, որոնք մենք ակնկալում ենք, որ շատ թափանցիկ ձևով կիրականացվեն : Սրանք ժողովրդավարական գործընթացի աջակցությանը ուղղված միջոցառումներ են, ոսկե հնարավորություն առաջընթաց ապահովելու համար և մեր կողմից, և Հայաստանի համար, որպեսզի Հայաստանը կարողանա ժողովրդավարության նոր փուլ նշանավորել: Հիմա ես պատրաստ եմ լսել ձեր հարցերը, կարծում եմ դուք ծանոթացաք այս փաստաթղթին: Նշեմ որ այստեղ ներկա է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Ռոբին Ֆիլիփսը: Այս ձեռնարկների մեծ մասը իրականացվելու է Միջազգային զարգացման գործակալության ծրագրերը իրականացնող գործընկերների միջոցով: Նաև նշեմ, որ որոշ ձեռնարկներ, նախագծեր էլ կիրակացվեն դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժմի միջոցով` Քիմ Հարգանի, Լիզ Զենտոսի և այս բաժմի մյուս աշխատակիցների կողմից: Եթե հարցեր ունեք, խնդրեմ:
Հայկական ժամանակ. Հայտնի է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը եթե ոչ աջակցել, ապա առնվազն ողջունել է հետ-խորհրդային տարածքում տեղի ունեցած գունավոր հեղափոխությունները, և Ջորջ Բուշը անձամբ ողջունել է Հայաստանի հարևան Վրաստանի ժողովրդին տեղի ունեցած հեղափոխության համար: Հիմա պ-ն դեսպանը, լինելով ԱՄՆ լիազոր և արտակարգ դեսպան Հայաստանում, և երբ նման ասուլիս է անցկացնում հանրաքվեից առաջ և խոսում է 2007 և 2008 թվականների ընտրությունների մասին, նշանակում է դա արդյոք, որ ԱՄՆ կառավարությունը բացառում է հանրաքվեի հեղափոխության վերածվելը Հայաստանում կամ չի ցանկանում դա:
Դեսպան: Կարծում եմ կարող եմ միանշանակ ձեր հարցին պատասխանել, որ Միացյալ Նահանգները չի պաշտպանում փողոցներում իրականացվող հեղափոխություններին: Հեղափոխությունները մատնացույց են անում ձախողումներ: Միացյալ Նահանգները նախընտրում է էվոլյուցիոն ճանապարհ, որտեղ քաղաքական իշխանությունը փոխվում է քվեատուփերում մարդկանց կողմից արտահայտած կարծիքների միջոցով: Ավելացնեմ, որ առաջնորդների ընտրությունը քվեարկելու ճանապարհով պետք է լինի ազատ և արդար: Այդ իսկ պատճառով մենք այսպիսի մեծ կարևորություն ենք տալիս 2007 և 2008 թվականների ընտրություններին:
Ամբիոն: Պ-ն դեսպան, ինչպիսին է ձեր գնահատմամբ այսօր ժողովրդավարության մակարդակը Հայաստանում և արդյոք արդյունավետ են օգտագործվել այն բոլոր գումարները, որ ԱՄՆ կառավարությունը Հայաստանին է տրամադրել ժողովրդավարության գործընթացների զարգացման համար:
Դեսպան: Ինչպես ես արդեն նշեցի, այս ոլորտում մեր աջակցությունը իրականացվում է արդեն 10 տարի և պետք է ասեմ, որ ժաղովրդավարություն կառուցելը բավականին դժվար խնդիր է, և նույնիսկ հասուն ժողովրդավարություն ունեցող երկրներում, ինչպիսին մեր երկիրն է, դեռևս կան խնդրիներ: Ոչ մի ժողովրդավարություն չի կարելի անվանվել կատարյալ ու ամբողջական: Միշտ էլ կարելի է ինչ-որ բան անել առավել կատարելագործելու համար: Տարբեր երկրներում ժողովրդավարությունը ունի նաև իր առանձնահատկությունները` կախված այդ երկրի ժողովրդի առանձնահատկություններից և ես կուզենայի նշել, որ Հայաստանում նկատվում է լավ առաջընթաց, և մենք այսօր էլ հայտարարում ենք այս նոր ձեռնարկների մասին, որոնք կօգնեն առավել խորացնել այդ առաջընթացը:
Ազատություն ռադիոկայան. Որքանով էֆեկտիվ կլինի ձեր կարծիքով այս ծրագիրը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսպիսի կամ մոտավորապես այսպիսի ծրագրեր իրականացվել են Հայաստանում: Որքանով էֆեկտիվ կլինի, եթե չլինի քաղաքական կամքը արդար և ազատ ընտրություններ անցկացնելու համար այն առումեվ, որ ընտրությունների օրը լինեն կեղծիքներ, քվեատուփերի լցոնումներ, կամ նույնիսկ այս ծրագրին մասնակցած վստահված անձիք վաճառեն իրենց տեղերը:
Դեսպան. Նախորդ տարիներից անշուշտ դասեր են քաղվել, և այդ ամենը չի կարող աննկատ անցնել: Ուզում եմ նշել ազգային ժողովի խոսնակի խոսքը, որն ասաց, որ կեղծիքների ժամանակները արդեն անցել են: Հիմա ես ավելի լավ եմ տրամադրված այդ առումով և այն, ինչ իրականացվելու է, նոր չէ. ուղղակի այս միջոցառումները ավելի ինտենսիվ, ավելի ակտիվ կերպով են իրականացվելու և հիմա ոսկե հնարավորություն է Հայաստանի համար գնալու դեպի այդ հստակ ռազմավարական խնդիրը` ազար և արդար ընտրությունների անցկացումը: Անշուշտ համագործակցելով և քաղաքական կամքի առկայության պարագայում մենք կկարողանանք արդյունքների հասնել: Ես մի առաջարկ ունեմ: Եթե ձեր հարցերը կարճ լինեն, իմ պատասխաններն էլ կարճ կլինեն:
Այբ-Ֆէ. Ես կփորձեմ կարճ ձևակերպել ին հարցը: Ժողովրդավարական հիմնական հարցերից մեկն այն է, մասնավորապես երբ այն վերաբերում է հանրաքվեին, որ անհրաժեշտ է, որպեսզի մասնակցեն ինչպես իշխանությունները, այնպես էլ ընդդիմադիր ուժերը, ասինքն համապատասխան քաղաքական մթնոլորտ է հարկավոր: Ըստ պ-ն դեսպանի, նման մթնոլորտ կա թե ոչ: Եթե չկա նման մթնոլորտ, հանրաքվեն ձախողման ենթակա չէ:
Դեսպան. Անշուշտ դա համատեքստին, մթնոլորտին վերաբերող խնդիր է և լավ է, եթե բոլորը խաղի սահմանված կանոններին հետևում են: Եվ հասարակությունը պետք է գիտակցի, որ հասարակությանը վերաբերող հարցերի շուրջ որոշումներ կայացնելու համար (լինի դա սահմանադրական փոփոխություններ, թե առաջնորդների ընտրություն) հասարակությունը պետք է գնա և իր կամքը դրսևորի քվեատուփերի առջև:
Հայոց աշխարհ. Պ-ն դեսպան, դուք քանի անգամ արտահայտել եք ձեր աջակցությունը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, ինչի համար ձեզ մեղադրեցին Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար և այնուամենայնիվ ունեք կոնկրետ ծրագրեր նաև հանրաքվեի արդար անցկացման համար:
Դեսպան. Եթե դուք ուշադրությամբ հետևել եք, ապա բարեփոխումների մասին խոսելիս ես ասել եմ, որ ամերիկյան կառավարությունը դա դիտարկում է դրական առաջընթաց քայլ, սակայն անմիջապես ես ավելացրել եմ, որ ընտրությունը, որոշումը պետք է կայացնի Հայաստանի ժողովուրդը:
Կենտրոն հեռուստաընկերություն: Եթե 2007 և 2008 թվականների ընտրությունները անցնեն նուն ձևով - շարունակվեն ընտրակեղծիքները, լցոնումները, ընտրակաշառքները և այլն, ապա ինչ քայլեր կձեռնարկի ԱՄՆ կառավարությունը:
Դեսպան. Ինչպես գիտեք, ենթադրական հարցերի ես պատասխաններ չեմ կարող տալ: Սակայն այն, որ մենք առաջարկում ենք այս միջոցառումների փաթեթը նշանակում է, որ մենք լավ հնարավորություն ենք տեսնում Հայաստանում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար և աջակցում ենք այդ ձեռնարկին:
EFE գործակալություն. Երբ ծրագրի ֆինանսավորումը կգա Հայաստան .. և արդյոք ցուցակների մաքրումը կհասցնեք մինչև հանրաքվեն թե ոչ:
Դեսպան: Կարծում եմ պ-ն Ֆիլիփսը վերջում իմ խոսքին որոշ բաներ կհավելի և, ինչպես ես նշեցի արդեն, որոշ ժամանակ է մենք ժողովրդավարության զարգացման գծով ծրագրեր ունենք: եվ այդ աշխատանքների մի մասը լինելու է փաստորեն արդեն մեր սկսած աշխատանքների շարունակությունը առավել մեծ ակտիվությամբ ու առավել ինտենսիվ կերպով: Հիմա հանրաքվեին մնացել է մեկ ամիս, և մեր ռազմավարական նպատակը այն է, որ մենք կարողանանք իրականացնել այս աշխատանքները 2007 և 2008 թվականների ընտրությունների համար:
ԱՄՆ ՄԶԳ տնօրեն: Ընտրացուցակների մասով երևի մեկ-երկու լրացուցիչ հարցեր էլ կային: Մի մասը վերաբերում էր նրան, թե երբ կլինի ֆինանսավորումը: Եվ ինչպես արդեն դեսպանը նշեց, այս ծրագրային փաթեթի ընդհանուր ֆինանսավորումը 6 միլիոնից մի քիչ ավել կլինի: Այդ աշխատանքները կիրականացվեն 2,5- 3 տարվա ընթացքում: Այս առաջարկվող ձեռնարկների մի մասը կսկսվի ավելի շուտ, մի մասը որոշ ժամանակ հետո: Ընտրացուցակների վերաբերող ձեր հարցին նշեմ, որ այդ ուղղությամբ մեր աշխատանքները 2006 թվականից նոր կսկսենք: Չնայած այս ընդհանուր ծրագիրը մշակվել է, դեռևս որոշ մանրամասներ կան, մասնավորապես, թե ինչպես են աշխատանքները կատարվելու. դեռ քննարկման փուլում են: Եվ եթե ձեզանից մեկը ճանապարհին հանկարծ միջոցառումների այս թերթիկը կորցնի, այս ինֆորմացիան կարոք եք գտնել դեսպանատան ինտերնետային կայքում:
Դեսպան. Եվ այդ ծրագրերի ընթացքին դուք կարող են հետևել` պարբերաբար այցելելով դեսպանատան ինտերնետային կայքը: Սա մի հնարավորություն է, որը թույլ է տալիս մեր աշխատանքը թափանցիկ ձևով իրականացնել:
Ամբիոն. Պ-ն դեսպան, դուք նշեցիք, որ կա առաջընթաց ժողովրդավարության ընթացքում: Որքանով է այս համատեքստում տեղավորվում այն փաստը, որ ընդդիմադիր կուսակցություններից մեկին զրկեցին դահլիճում համագումար անցկացնելու հնարավորությունից:
Դեսպան. Ես ստույգ պատճառները, թե ինչու ՙՀանրապետություն՚ կուսակցության համաժողովը դահլիճում կայանալու փոխարեն դրսում կայացավ, չգիտեմ: Ասում են, որ այդ դահլիճը նախկինում պատվիրված է եղել այլ ցուցահանդեսների կողմից: Այնուամենայնիվ, առանձին դեպքերից չեմ կարծում, որ կարելի է ընդհանրացումներ կատարել: Այդպիսի դեպքեր կարող են միշտ էլ լինել: Եվ ավելացնեմ հետևյալը: Եթե այս առաջարկվող ծրագրերի հետ կապված հարցեր կունենաք, պարզաբանումների կարիք կլինի, կարող եք զանգահարել դեսպանատուն, մենք կօգնեք: Միգուցե անմիջապես չպատասխանենք ձեր հարցերին, սական դրանց կանդրադառնանք: Սակայն, ես ուզում եմ ասել, որ մենք շատ կարևորություն ենք տալիս լրատվամիջոցների դերին, քանզի, ինչպես ես արդեն նշեցի, ընտրությունները միայն քվեարկության օրը չէ, այլ դրան նախորդող ժամանակահատվածն էլ է: Եվ այդ ժամանակահատվածում լրատվամիջոցները իսկապես մեծ ու կարևոր գործ ունեն անելու: Այդ առումով, հատկապես մեծ ուշադրություն դարձրեք այստեղ նշված վերջին կետին: Կարող են հետաքրքիր ուսուցման հնարավորություններ լինեն: Հետևեք, որպեսզի կարողանաք նաև ձեր աշխատանքը, ձեր մասնագիտական կարողությունները նոր որակի հասցնել: Ես հիմա պետք է գնամ, բայց եթե հարցեր ունեք, կարող եք դիմել մեզ: Շատ շնորհակալություն:
|