Embassy Seal
US Department of State
U.S. Embassy in Armenia
  
 

ՓԱՍՏԵՐ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՆՈՐ ՇԵՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՄՆ դեսպանատան նոր շենքը գտնվում է Երևանյան լճի հարևանությամբ մի հողատարածքի վրա, որի ընդհանուր մակերեսը կազմում է 90,469 քառակուսի մետր (22 ամերիկյան ակր): Սա մեկն է այն ամենամեծ հողատարածքներից, որի վրա կառուցվել է ամերիկյան դեսպանատուն:

Դեսպանատան նոր շենքի տեղն ընտրվել է ՀՀ կառավարության հետ լուրջ ու բաց քննարկումների արդյունքում, որի ընթացքում դիտարկվել են տասնյակ տարբերակներ ու դրանցից ընտրվել է մի այնպիսի տարբերակ, որը լավագույնս բավարարում է ամերիկյան ու հայկական կառավարություններին:

Երևանում դեսպանատան նոր շենքի կառուցման համար նախատեսվել էր 80 մլն ԱՄՆ դոլար:

Դեսպանատան նոր համալիրը ներառում է հինգհարկանի գլխավոր մասնաշենքը 13470 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, երկհարկանի օժանդակ մասնաշենքը, որտեղ տեղակայված են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ու Ընդհանուր ծառայությունների վարչության գրասենյակներն ու կից պահեստային տարածքը և հիմնական ու ծառայողական մուտքերի վերահսկման կետերը: Չնայած դեսպանատան համալիրի զբաղեցրած տարածքը արտերկրում Պետքարտուղարության ունեցած ամենամեծ տարածքներից մեկն է, սակայն հիմնական մասնաշենքն աշխարհում եղած ամենամեծ դիվանագիտական կառույցներից չէ, ու ոչ էլ աշխատողների թվով է դասվում ամենամեծ կառույցների շարքին:

Նախագծաշինարարական պայմանգիրը կնքվել է 2001թ.: Հիմնական կապալառուն էր ՋեյԷյ Ջոնս Քընսթրաքշեն ընկերությունը Միացյալ Նահանգների Հյուսիսային Կարոլինա նահանգից: Այս ընկերության հիմնական ենթակապալառուն Հայաստանում «ՄԼԼ Ինդասթրիզ» ընկերությունն է:

Այս նախագծի կառավարումն իրականացվել է ԱՄՆ Պետքարտուղարության Արտերկրի շինարարական աշխատանքների գրասենյակը:

Աշխատանքներին մասնակցել են 825 հոգի, որոնցից 75-ը ամերիկացիներ, 5-ը ֆիլիպինցիներ, 135-ը թուրքեր, իսկ 632-ը հայեր:

ԱՄՆ կառավարությունը հողատարածքը ձեռք է բերել շուկայական գներով` դրա համար ՀՀ կառավարությանը վճարելով շուրջ 5 մլն ԱՄՆ դոլար: Վաճառքի պայմանագրով նախատեսված են մի շարք դրույթներ, որոնք ապահովում են ամերիկյան ու հայկական կողմերի իրավունքների պաշտպանությունը: Նոր դեսպանատունը չի փակում քաղաքացիների մուտքը դեպի Երևանյան լիճ, որը լիճը շարունակում է մնալ որպես Հայաստանի Հանրապետության ունեցվածք:

Դեսպանատան նոր շենքի կառուցումը պայմանավորված էր վերջին տարիներին հայ-ամերիկյան հարաբերությունների ընդլայնմամբ: Դեսպանատան նոր համալիրը իր դռներն է բացել դեսպանատան ամերիկացի ու հայ աշխատողների ու այցելուների առաջ` ապահովելով գրավիչ ու անվտանգ միջավայր: ԱՄՆ դեսպանատունը հանդիսանում է նաև լուրջ ներդրում Հայաստանի շինարարական արդյունաբերության մեջ, մասնավորապես կադրերի ուսուցման ու մասնագետների պատրաստման տեսանկյունից:

Դեսպանատան նոր համալիրը կառուցվել է ճարտարապետաշինարարական նորմերի ու ստանդարտների համաձայն, ունի բարձր սեյսմակայունություն: Բազմաթիվ տեխնիկական հսկողության խորհուրդներ թե ԱՄՆ-ում, թե Հայաստանում հավաստիացել են, որ այն համապատասխանում է տեղի բոլոր ճարտարապետաշինարարական նորմերին ու լավագույնս ներկայացնում է Միացյալ Նահանգները:

ԱՄՆ Դեսպանատան նոր շենքը:

 

  
— KEY EMBASSY LINKS —

— Other Information —

— Avian Flu Information —

• U.S. International Avian and Pandemic Influenza Assistance Tops $434 Million
• How to Prepare for "Sheltering in Place"
• Avian Influenza FAQs.
• Avian Influenza Fact Sheet.
• NSPI Implementation
• Warden Message 05.04.06
• Warden Message 03.15.06
• Warden Message 03.06.06
• Department of State Information
• USINFO Website
• CDC Website
• World Health Organization Website
• White House Fact Sheet
• U.S. Department of Health and Human Services Information
• U.N. FAO Information
• U.S. Response and Preparedness Plan


Get Free Adobe Reader

This website contains PDF documents. To read them, Get Adobe Reader!


Embassy of the United States