ԶԵԿՈՒՅՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱԿԱՍԵՄԻՏԻԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2003թ. հուլիսի 1-ից 2004թ. դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածի համար
Ներկայացվել է 2004թ. դեկտեմբերի 30-ին Արտաքին կապերի կոմիտեին ու Միջազգային հարաբերությունների կոմիտեին ԱՄՆ Պետքարտուղարության կողմից համաձայն PL 108-332 մաս 4-ի
Հրապարակել է Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն 2005թ. հունվարի 5-ին
ՀԱՅԱՍՏԱՆ
Հրեական համայնքը հաղորդում է, որ զեկույցի ժամանակաշրջանում եղել են որոշ դեպքեր, երբ շարունակաբար քննադատական ու ոչ բարեհաճ խոսքեր են հնչել հրեաների հասցեին: ԱԼՄ հեռուստաընկերության տնօրենի կողմից հաճախ եթերում հնչեցվել են հակասեմիտական մեկնաբանություններ, իսկ Արիական հայկական միությունը` փոքրիկ ազգայնական մի խմբավորում, կոչ էր անում երկիրը «մաքրել» հրեաներից ու եզդիներից:
Սեպտեմբերի 17-ին հրեական համայնքի երևանյան գրասենյակին հաղորդել են, որ տեղի հոլոքասթի հուշարձանը պղծվել է բարբարոսների կողմից: Հուշարձանն անմիջապես լուսանկարվել է, իսկ պղծման փաստի մասին տեղյակ են պահվել տեղի ոստիկանությունը, Կրոնի հարցերով նախարարությունը և հանրային հեռուստատեսությունը: Հեռուստատեսության նկարահանող խումբը հրեական համայնքի ներկայացուցչի հետ ժամանել է դեպքի վայր, սակայն, ի զարմանս նրանց, ամեն ինչ եղել է կարգին վիճակում: Թերևս այգու պահապանն ամեն ինչ մաքրել էր:
Մայիսին տարբեր պետական կառույցներ հրեական խմբերից բողոքներ ստացան այն մասին, որ երկիր ներմուծվում և տարածվում է ատելություն սերմանող գրականություն: Բոլոր գերատեսչությունները, որոնց դիմեցին հրեաները, ասացին, որ այդ կարգի գրականության տարածումը «Ազգային ատելություն սերմանող գրականության տարածման մասին» օրենքի ակնհայտ խախտում է և հորդորեցին դրա համար պաշտոնապես հայց ներկայացնել Գլխավոր դատախազությանը: Հրեական առաջնորդները դեռ չեն որոշել, արդյոք հայց ներկայացնելու են, թե ոչ:
|