ՈՉ-ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ՎԻԶԱՆԵՐ (ԱՐՏՈՆԱԳՐԵՐ)
Ընդհանուր Տեղեկություններ
Հյուպատոսական բաժինը ոչ-ներգաղթային վիզաների հետ կապված ծառայությունների համար բաց է ժամը 08:30-ից մինչև 11:30 աշխատանքային օրերին` բացառությամբ ուրբաթ օրերի, հայկական և ամերիկյան տոն օրերի: Կարճաժամկետ այցով Միացյալ Նահանգներ ուղևորվելուց առաջ ՀՀ քաղաքացիները նախ պետք է ստանան ոչ-ներգաղթային վիզա: ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք նույնպես կարող են դիմել Հյուպատոսական բաժնին` ոչ-ներգաղթային վիզա ստանալու համար, եթե նրանք բնակվում ու աշխատում են Հայաստանում և ունեն մշտական կացության թույլտվություն: Հարցազրույցներն անցկացվում են անգլերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով: Ոչ-ներգաղթային վիզաների տեսակների մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել http://travel.state.gov/visa/temp/temp_1305.html կայքէջը:
Գործնական կամ ժամանցի նպատակով Միացյալ Նահանգներ կատարվող ուղևորությունների հետ կապված մանրամասներին ծանոթանալու համար այցելեք http://travel.state.gov/visa/temp/types/types_1262.html կայքէջը:
ԱՄՆ քաղաքացիները վիզայի համար դիմող իրենց ազգականներին կարող են հրավերք ուղարկել, սակայն հրավերքը չի կարող երաշխիք հանդիսանալ վիզայի տրամադրման համար: Հյուպատոսական պաշտոնյաները պարտավոր չեն ընդունել երրորդ կողմի երաշխիքները կամ էլ դիմողի անունից ներկայացվող պարտավորագրերը:
Վճարում Վիզայի (Արտոնագրի) Համար
ԱՄՆ օրենսդրության համաձայն յուրաքանչյուր դիմող հարցազրույցի համար պետք է վճարի 131 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ: Այս գումարը վերադարձման ենթակա չէ: Մեկ տարի ժամկետով բազմակի մուտքի վիզայի համար հարցազրույցից հետո ՀՀ քաղաքացիներից պահանջվում է վճարել ևս 50 ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք ՀՀ դրամ Հյուպատոսական բաժնի դրամարկղում:
|